ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն, հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը հիվանդացել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է անձամբ Կիսելյովը։
«Բարձր ջերմություն կար՝ 38 և ավելի, ինձ հոսպիտալացրեցին, բայց բուժումը լավ արդյունք տվեց։ Հիմա ջերմությունս նորմալ է, դա դրական արձագանք է բուժմանը»,- ասել է Կիսելյովը:
«Ռոսիա սեգոդնյա» - ի գլխավոր տնօրենի խոսքով ՝ կանխատեսումը լավատեսական է, և ինքն արդեն ապաքինվում է: