Բերքն առանց խոչընդոտի կիրացնեն. Ղարիբջանյան համայնքով անցնող ճանապարհի նորոգվում է

Պետական բյուջեից հատկացված 595 մլն դրամի շրջանակում նորոգվում է Շիրակի մարզի ճանապարհներից մեկը, որը խնդիրներ էր առաջացնում բերքի իրացման դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը` հավելելով, որ շինաշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 595 մլն դրամ։
Միջպետական ճանապարհները կհիմնանորոգվեն. կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5 կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։
Երբեք վերանորոգված չի եղել. Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհը անցանելի է
Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր։
Հիմնանորոգման շրջանակում նախատեսված են նաև հողային աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։ Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Նոյեմբերյանի Կոթիի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է