Ադրբեջանցիները ողջերին խոշտանգել են, զոհերին` ծաղրել. ՄԻՊ–ն ապացույցներ է ներկայացնում

Արման Թաթոյանն ասաց` Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել։ Այնտեղ փոխհրաձգություն հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, եղել են նաև փրկվողներ, մի մասն էլ գերեվարվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը։
Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել. Սիրանուշ Սահակյան
«Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն են իրականացրել»,- ասաց Թաթոյանը։
Զեկույցում, պաշտպանի խոսքով, կցված են լուսանկարներ այն մասին, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել։
Գերի ընկած արցախցուն ադրբեջանցիները խոշտանգել ու բռնության են ենթարկել
«Մենք իդենտիֆիկացրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»,–ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին։
Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից