ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականը մեկնարկել է Համաշխարհային շախմատի օլիմպիադայում, որն անցկացվում է առցանց ռեժիմով։
Առաջին երեք տուրերում հայ շախմատիստները ոչ ոքի խաղացին Հունաստանի հետ (3:3), պարտվեցին Իրանին (2:4) և հաղթեցին Վրաստանին (3,5:2,5)։
Թիմի կազմում մեկ տղա և մեկ աղջիկ է։ Հայաստանը հանդես է գալիս առանց Լևոն Արոնյանի։ Առաջին երեք տուրերում առաջին խաղատախտակին խաղում էր Սոչիում վերջերս կայացած Աշխարհի գավաթի հերոս Հայկ Մարտիրոսյանը։
Շախմատի առցանց օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 8-15-ը։ 40 թիմ բաժանված են 4 խմբի։ Հայաստանի հետ նույն խմբում են Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Վրաստանը, Հունաստանը, Մոնղոլիան, Ինդոնեզիան, Ռումինիան, Ավստրալիան։ Ամեն օր երեք տուր է անցկացվում, պարտիաները կանցկացվեն 15 րոպե ժամանակի վերահսկմամբ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան ավելացնելով։ Յուրաքանչյուր խմբից լավագույն երկու թիմեր փլեյ–օֆ դուրս կգան։