Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

Ադրբեջանցի զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի -Sputnik. Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը Ադրբեջանը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ շարքային Մամեդաղ Մելիքզադեն ինքնասպան է եղել։ Հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։
Նշենք, որ սա ադրբեջանական բանակում ինքնասպանության առաջին դեպքը չէ։ Տարվա սկզբին հաղորդվել էր, որ երկրի զինված ուժերի ինքնասպանության մի քանի փորձ է կանխել է զինծառայողների շրջանում: Նման միջադեպերը հաճախակի են դարձել Արցախում ռազմական գործողություններից հետո։
Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա