ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի -Sputnik. «Match TV» - ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։ Կանդելակին կնշանակվի «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ։ Տեղեկությունը հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Նոր պաշտոնում Կանդելակին կշարունակի պատասխանատու լինել «Match TV» -ի ենթահոլդինգի զարգացման համար, ինչպես նաև կվերահսկի ժամանցային հեռուստաալիքների գործունեությունը։
Բացի այդ, Կանդելակին պատասխանատո կլինի նաև «Մատչ» լրատվական գործակալության զարգացման համար: