ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Փարպեցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում այսօր հսկա ծառը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18։41-ին։
Перевернутое из-за ветра дерево на улице Парпеци (7 сентября 2021). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Перевернутое из-за ветра дерево на улице Парпеци (7 сентября 2021). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ ծառը կոտրվել ու ընկեր է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Перевернутое из-за ветра дерево на улице Парпеци (7 сентября 2021). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։
Перевернутое из-за ветра дерево на улице Парпеци (7 сентября 2021). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է մոտակայքում և լուսանկարել է ծառի պատճառած վնասներն ու փրկարարների աշխատանքը։ Ավտոմեքենաների վրա տապալված հսկա ծառի պատճառած վնասները կարող եք տեսնել մեր ֆոտոշարքում։
Перевернутое из-за ветра дерево на улице Парпеци (7 сентября 2021). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan