ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Այսօր` ժամը 10։30-ի սահմանում, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։
Դավթաշենի ոստիկանները պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Ս-ն է։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։