ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Վանաձորում պատանու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 08։00-ի սահմանում ոստիկանության Բազումի բաժինը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16 տարեկան է, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից։
Կայքի տեղեկություններով՝ հայրը որդուն հայտնաբերել է տան բակում ծառից կախված վիճակում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։