Թալիբներին ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանը որոշում դեռ չի կայացրել. Պեսկով

Նախօրեին «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ արդեն պատրաստ են ներկայացնել կառավարության նոր կազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Ռուսաստանն առայժմ թալիբների ճանաչման հետ կապված ոչ մի որոշում չի կայացրել, պետք է տեսնել, թե որքանով են նրանց խոստումներն ու գործողությունները համընկնում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին «Թալիբան» շարժումը Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին հրավեր է ուղարկել ՝ մասնակցելու կառավարության կազմի հայտարարման առիթով կազմակերպված միջոցառմանը։ Տեղեկությունը հաղորդել Է Al-Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով շարժման իր աղբյուրը:
Աֆղանստանի ազգային դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը թալիբների դեմ պայքարի կոչ է արել
«Դուք գիտեք, որ թալիբների ճանաչման վերաբերյալ դեռ ոչ մի որոշում չի կայացվել ։ Բացի այդ, դուք նաև գիտեք, որ, իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Իսկ գլխավորն այն է, որ մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե որքանով են թալիբների խոստումները, նրանց հայտարարությունները համապատասխանելու իրենց ապագա գործողություններին», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել թալիբների հրավերը, արդյոք մասնակցելո՞ւ է Աֆղանստանի կառավարության նոր կազմի ներկայացման արարողությանը։
Պեսկովի խոսքով ՝ կարևոր է հասկանալ, թե դա ինչպիսի կառավարման համակարգ կլինի՝ և՛ համակարգային առումով, և՛ անհատական։
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես
Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը մնում էր Փանջշերը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին, որ Աֆղանստանի 34 նահանգներից վերջինը՝ Փանջշերը ևս ամբողջովին իրենց վերահսկողության տակ է անցել։