Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին, իսկ հրշեջ փրկարարների ջանքերի շնորհիվ կրակը չի տարածվել հարևան բնակարաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է սեպտեմբերի 6-ին։ Տեղեկացրել են, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում, հրդեհ է բռնկվել:
Сотрудники ГСЧС МВД Карабаха тушат пожар в Степанакерте
Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին և բնակարանից դուրս հանել այրվող իրերը:
Հրշեջ փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը և մարել, այն չի տարածվել հարևան բնակարաններում:
Сотрудники полиции Карабаха на месте пожара в Степанакерте
Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրդեհի հետևանքով տուժած և զոհ չկա:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: