ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները զանգվածային լրատվության միջոցների համար հանդես կգան հայտարարություններով:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: