Ինչի՞ մասին են Երևանում խոսել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դավիթ Բաբայանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ճապոնիան կշարունակի աջակցել Արցախյան պատերազմից տուժածներին. Միրզոյանն ընդունել է դեսպանին
Պաշտոնակից նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական 2 պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Միրզոյանը գերիների հարցն ու Ադրբեջանի սադրիչ գործողությունները քննարկել է Վիկտորինի հետ