ՀՔԾ-ն Աղվան Հովսեփյանին կանալավորելու միջնորդություն է ներկայացրել

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության և փողերի լվացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. պաշտպան
«ՀՔԾ-ն Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Երևանի Ընդհանուր իրավասության դատարան»,- նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա ձերբակալվել է։
Ձերբակալվել է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը
Հիշեցնենք, որ Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։