Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը

Բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել Գերմանիա - Հայաստան հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գերմանիա-Հայաստան հանդիպման ընթացքում նա ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:
Հայերը մեզ ավելի շատ տարածք էին տալիս, քան Լիխտենշտեյնը. Գերմանիայի հավաքականի հարձակվող
«Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք` աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 
Երիտասարդ ու խոստումնալից. հայերը 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում