Գևորգ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ: Սա արդեն Հայաստանի 5-րդ մեդալն է այս խաղերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մանուկյանը կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ մեդալն է այս խաղերում:
Финальный поединок по курешу между Нарбани Нургалиевым (Россия) и Геворгом Манукяном (Армения) на Первых играх СНГ в Казани
Գևորգ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել
Գևորգ Մանուկյանը 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին:
Երիտասարդ ու խոստումնալից. հայերը 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում
Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունից բռնքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ. Հայաստանն ունի 55 ներկայացուցիչ: