Էջմիածնում եղբայրներից մեկը վեճի ժամանակ կացնանման առարկայով հարվածել է անչափահասին

Ավագ եղբայրը կալանավորված է, իսկ կրտսեր՝ անչափահաս եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Էջմիածնեցի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ամիսներ առաջ Էջմիածնում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Աշոցքում 69-ամյա քաղաքացին ընկել է տանիքից և մնացել 2 շենքի արանքում
«Մարտի 19-ին, ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է փոխադարձաբար: Պարզաբանումներ ստանալու պատրվակով  երիտասարդն իր անչափահաս եղբոր հետ Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հանդիպել է համաքաղաքացուն և նշված հարցի շուրջ վիճաբանել, որի ընթացքում եղբայրները հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Եղբայրներից ավագը՝ 22-ամյա երիտասարդը, իր մոտ եղած կացնանման առարկայի ոչ սուր հատվածով մի քանի անգամ հարվածներ է հասցրել համաքաղաքացուն։
Այսպիսով, եղբայրները 17-ամյա երիտասարդին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:
Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Ավագ եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ կրտսեր եղբոր նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: