ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի մաքսայինները կանխել են Հայաստանից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծումը։ Տեղեկությունը հաղորդում է «Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ առանց նույնականացման միջոցների և ակցիզային դրոշմանիշների ծխախոտային արտադրատեսակները տեղափոխվել են Երևանից ժամանած երկու ուղևորների ուղեբեռում:
Հայտնաբերված ծխախոտների թվում են VIP Blue, Black Tip, Garni, Cigaronne ապրանքանիշերի շուրջ 7500 տուփ, այսինքն՝ ավելի քան 150 հազար հատիկ սիգարետ:
Սա վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ապօրինի ծխախոտ ներկրելու փորձի արդեն երկրորդ դեպքն է՝ օգոստոսի 30-ին մաքսատունը հայտնել է 596 բլոկ սիգարետ ներկրելու փորձի մասին։