Աշոցքում 69-ամյա քաղաքացին ընկել է տանիքից և մնացել 2 շենքի արանքում

Օգնության են հասել փրկարարները։ Քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 7–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք գյուղում. առավոտյան գյուղի 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փրկարարները Սևանում երկու քաղաքացու կյանք են փրկել
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարաները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջինս հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ:
ԱԻՆ–ը կարողացել է նվաճել ժողովրդի վստահությունը. Փիլոյանը շնորհավորել է գործընկերներին