Առողջապահության նախարարը նոր տեղակալներ ունի

Առողջապահության նախարարի 4 տեղակալների պաշտոններն էլ արդեն զբաղված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարի երկու տեղակալներ են նշանակվել։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Կորոնավիրուսով վարակվածներին հատկացված մահճակալների 87%–ը զբաղված է. փոխնախարար
Վարչապետի որոշմամբ նախարարի տեղակալ է նշանակվել Արտակ Ջումայանը։ Նշվում է, որ որոշումն ընդունելիս վարչապետը ղեկավարվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն հիմքով առողջապահության նախարարի մյուս տեղակալ է նշանակվել Արմեն Նազարյանը։
Նշենք, որ առողջապահության նախարարի մյուս 2 տեղակալների պաշտոններն արդեն զբաղված էին։
Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ