Արմավիրում դիմահար բախվել են «Մերսեդեսն» ու «07»-ը. կա 1 զոհ

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Նշվում է, որ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում դիմահար բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս 1–ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկությունների՝ «ՎԱԶ 2107»-ը բարձված է եղել գյուղմթերքով, որը վթարի հետևանքով ամբողջովին թափվել է ճանապարհին։
Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննություն է իրականացվում վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ