ԱԺ երկու խմբակցությունները դիմել են ՍԴ` վիճարկելով Ալեն Սիմոնյանի լիազորությունները

Երկու խմբակցություններն ասում են, որ ԱԺ նախագահի կամայական մոտեցման հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ` վիճարկելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լիազորությունները։ Երկու խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
«ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում։ Դրանով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը»,– նշված է համատեղ հայտարարության մեջ։
Խմբակցություններն ասում են, որ ԱԺ նախագահի` նման մոտեցման հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։
Նշենք, որ ԱԺ–ում բավական բուռն մթնոլորտ էր վերջին նիստերին։ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 11-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելու համար։ Դրանից հետո ևս եղան նման դեպքեր, երբ ԱԺ նախագահը Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկող դիմումը