ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում

ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե ինչ հանդիպումներ են նախատեսված Դումանյանի ռուսաստանյան այցի օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել է ֆիլմեր նկարել Հայաստանում
«ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:
ԿԳՄՍ նախարարը կհետևի նաև այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:
Վահրամ Դումանյանը հանդիպել է ռուս գործընկերոջը. ԿԳՄՍ նախարարը երկու հրավեր է ստացել