ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Զոհված զինծառայողների 135 հարազատներ պահանջում են ազատ արձակել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին։
«Մենք` հերոս տղաների ծնողներս, ընտանիքի անդամներս, ամենից լավ գիտենք, թե ինչ արժեք ունի կյանքը: Մեր տղերքն ամենաթանկը՝ իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, բայց ոչ նրա համար, որ հազարավոր կյանքեր, այդ թվում` զինվորների, նրանց ծնողների կյանքեր փրկած պրոֆեսոր Չարչյանն այսօր ենթարկվի անմարդկային կտտանքների: Այսօր մեր տղերքը մեզ ասում են՝ Արմեն Չարչյանը մենք ենք, արեք նրա համար այն, ինչ կանեիք մեզ համար: Այսօր առաջին հերթին պետք է փրկել պրոֆեսորի կյանքը և մենք վարչախմբից, իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք ժամ առաջ փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը և նրան րոպե առաջ ազատել կալանքից», - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրած անձանց ցանկը ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել և ակնարկում է չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։
Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվել է։