Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագալի տեղակալի պաշտոնում։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքի կողմից էր առաջադրվել Ղազինյանի թեկնածությունը։
Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը, և միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին կողմ նրա թեկնածությանը։ Սակայն, քանի որ ընդիմադիրները մեծամասնություն չեն կազմում Աժ–ում, նրանց ձայները բավարար չեղան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները նորից դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանն այդ նույն պաշտոնում։
«Մեր վերաբերմունքը ներկայացրել ենք». «Հայաստանը» կրկին Ղազինյանի թեկնածությունն առաջադրեց