Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ

Դեռևս պարզված չէ` արդյո՞ք միացված են եղել շտապօգնության մեքենայի լուսաձայնային ազդանշանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332 համարանիշի և Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենան: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ
Կայքը գրում է, որ բախման հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
Կայքը հայտնում է նաև, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում, սակայն պարզվելու է՝ արդյո՞ք միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:
Վթար Արմավիրի մարզում. վարորդը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է