Գետարգել-Ջրվեժ ճանապարհին բախվել են Ford Fiesta–ն ու աղբ տեղափոխող ЗИЛ–ը. կան տուժածներ

Բախման հետևանքով ЗИЛ–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու  կողաշրջվելով` հայտնվել դաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արագածոտնի մարզում սարսափելի վթար է եղել. տեսանյութ, լուսանկարներ
Կայքի տեղեկություններով` ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժել են 3 մարդ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները նրանց դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ
Կայքը հայտնում է նաև, որ ЗИЛ-ը աղբ տեղափոխելիս է եղել։ Այն բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու  կողաշրջվելով` հայտնվել դաշտում։
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է