Վրաստանում 111 տարեկան կինը բուժվել է կորանավիրուսից

1910 թվականին ծնված Լեոնիլա Գվաջավան ունի երկու զավակ, յոթ թոռ, տասը ծոռ և նույնիսկ թոռան թոռներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպեմբերի – Sputnik. Վրաստանում Covid-19-ից բուժվել է 111-ամյա մի կին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցից։
«Նա ծնվել է 1910- ին։ Կինը բուժվել է կորոնավիրուսից, այսօր դուրս է գրվել», - ասել է հիվանդանոցի աշխատակիցը։
Հայաստանի ԱՆ–ն հավանություն է տվել «Sputnik Լայթ» պատվաստանյութի կիրառմանը
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ կինը, որի անունը Լեոնիլա Գվաջավա է, ուսուցչուհի է, աշխատել է Սամեգրելոյի շրջանում։ Նա ունի երկու երեխա, յոթ թոռ, տասը ծոռ և չորս թոռան թոռ։
239 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում