ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքների ժամանակ Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում սեպտեմբերի 4–ին հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
Водопроводный ров в Ванадзоре, в котором найдены исторические артефакты
© Photo : Facebook / Suren Abovyan
Նա տեղեկացրել է, որ ակնադիտական զննությամբ դրանք պատկանում են Ք.Ա. 3-րդ հազարամյակին։
«Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին։ Այսօր հնագիտական խումբը տեղում զննեց` աշխատանքներին հետագա ընթացքը տալու համար։
Աբովյանը նշում է, որ այս փոքր գտածոները փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել և ունեցել բարձր մշակույթ։