ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է` ինչ գրքեր է սիրում կարդալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հազվադեպ եմ հաջողացնում ինձ համար կարդալ, բայց փորձում եմ հետևել ժամանակակից գրողներին՝ Պելևին, Սորոկին, Գլուխովսկի, բայց նման եզրակացություն եմ անում, ընթերցելով ժամանակակիցներին, որոնց հիշատակեցի, և մի շարք այլ գրքեր, գիտեք, անկումային տրամադրություն կա, յուրահատուկ սև արվեստ է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչ գրքեր եք սիրում կարդալ ոչ թե աշխատանքի, այլ ինքերդ ձեզ համար»։
Լավրովը նշել է, որ ռուս գրականությանը միշտ բնորոշ է եղել քննադատաբար վերլուծել երկրում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն Չեխովը, նախարարի կարծիքով, արել է դա ավելի հասկանալի ու հետաքրքիր: Այդ պատճառով դիվանագետը, «թերթելով ժամանակակիցներին», վերադառնում է դասականներին։