«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուց

Միխեիլ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ աշնանը կվերադառնա հայրենիք` մասնակցելու ընտրություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook–ի իր էջում հայտնել է, որ հայրենիք կվերադառնա` մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 2 -ին:
Աթենքում ծեծել են Միխեիլ Սաակաշվիլիին. տեսանյութ
Սաակաշվիլին նաև կոչ է արել իր կողմնակիցներին «հետաձգել գործերն» այդ օրը և գալ Վրաստան` մասնակցելու ընտրություններին:
Սաակաշվիլին ընդգծել է, որ չի վախենում իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալություններից, քանի որ կարծում է, որ վրաց ժողովուրդը կազատի և՛ ինքն իրեն, և՛ իր նախկին նախագահին։
«Ես չեմ վախենում իմ ճակատագիրս վստահել վրաց ժողովրդին», - ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ եթե Սաակաշվիլին ժամանի հանրապետություն, նրան սպասում է բանտը։
Ինչ հնարավորություններ ունի Սաակաշվիլին Վրաստանի ընտրություններում. վրացագետի կարծիքը