Մոսկվայի մարզում միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ տեսանյութ

Իրավապահ մարմինների աշխատակիցները ավելի քան տասը մարդու բաժին են տարել միջադեպի հանգամանքները պարզելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Մերձմոսկովյան Օդինցովոյում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը:
Նշվում է, որ ծեծկռտուքից հետո ոստիկանները ոստիկանության բաժանմունք են տարել 15 հոգու:
Ականատեսներից մեկին հաջողվել է նկարահանել ծեծկռտուքը: Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը:
Մոսկվայում միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութեր
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ավելի վաղ ասել էր, որ օրենքը խախտելու համար Ռուսաստանի մայրաքաղաքից արտաքսվել է մոտ 200 մարդ, 17.5 հազարին արգելվել է մուտք գործել երկիր:
Մոսկովյան հոսթելում միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել․ տեսանյութ