Մասիս-Ռանչպար ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կա զոհ

Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ամը 18:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Mercedes և Opel Astra (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին բախվել են Ford Fiesta–ն ու աղբ տեղափոխող ЗИЛ–ը. կան տուժածներ