Իրանի ԱԳՆ–ն դատապարտում է թալիբների կողմից Փանջշեր նահանգի գրավումը

Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ «թալիբները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները դատապարտում են աֆղանական Փանջշեր նահանգի գրավումը «Թալիբան» շարժման (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ–ում) կողմից ու դիտարկում են օտարերկրյա միջամտության վարկածը, այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։
«Թալիբանը» ցանկանում է Գերմանիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել
Ավելի վաղ «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը հայտարարել էր, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների հսկողության տակ։ Սակայն դրանից հետո Փանջշերի դիմադրության շարժման ներկայացուցիչները հերքել են նահանգի պաշարման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին։
«Փանջշերից ստացվող նորությունները մտահոգություն են առաջացնում։ Թալիբների հարձակումը վճռականորեն դատապարտվում է։ Աֆղանական առաջնորդների մահը խորը ափսոսանք է առաջացնում։ Մենք դիտարկում ենք նաև օտարերկրյա միջամտության վարկածը», – Հաթիբզադեի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Նա նշել է, որ Աֆղանստանի պատմությունից մարդիկ գիտեն, որ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի օտարերկրյա միջամտությունը հարձակվողներին պարտությունից բացի ոչինչ չի տվել։ Փանջշերի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, հավելել է Հաթիբզադեն։
Թմրանյութեր, հարկեր ու խորհրդավոր հովանավորներ. որտեղի՞ց են թալիբների միլիարդները
Օգոստոսի սկզբին «Թալիբանը»* ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին զանգվածային հարձակում սկսեց Աֆղանստանի կառավարական ուժերի վրա։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ և վերահսկողության տակ առան նախագահական պալատը։ Օգոստոսի 16-ին թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է։ Այդ ժամանակ միակ նահանգը, որը չէր վերահսկվում թալիբների կողմից, Փանջշերն էր։
*«Թալիբանը» Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։