ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ռուսական «Sputnik Լայթ» պատվաստանյութի կիրառմանը։ Տեղեկությունը հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:
««Sputnik Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութը բարձր անվտանգություն ու արդյունավետություն է ցուցադրում մի շարք երկրների բնակչությանը պատվաստելու ընթացքում», - ընդգծել են հիմնադրամում:
Նշվում է, որ պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը տարեց մարդկանց դեպքում կազմում է 78,6-83,7 տոկոս: Պարագվայում, երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 93,5 տոկոս։
Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239-ով և դարձել 245264: