ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները կարծում է, որ հայ ֆուտբոլիստները գերմանացիներին ավելի շատ տարածք էին թողնում ԱԱ-2022 ընտրական խաղում։ Այս մասին նա հայտարարել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքին։
«Կարծում եմ` մենք մի քանի լավ հարձակում ենք իրացրել։ Լավ էինք առաջ շարժվում և իսկապես լավ ճնշում գործադրում։ Բացի այդ, Հայաստանը մեզ ավելի շատ ազատ տարածք էր թողնում, քան հինգշաբթի Լիխտենշտեյնը», – Վերների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը հինգ մրցափուլից հետո, հավաքելով 10 միավոր, երկրորդ տեղն է զբաղեցնում J խմբում։
Հայ ֆուտբոլիստներն ընտրական փուլի մեկնարկին 3 հաղթանակ տոնեցին` առաջ անցնելով Լիխտենշտեյնից (1:0), Իսլանդիայից (2:0) և Ռումինիայից (3:2) և ոչ ոքի խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի (0:0) հետ։
Սեպտեմբերի 5-ին Խոակին Կապառոսի թիմը ԱԱ-2022–ի ընտրական փուլի հինգերորդ մրցափուլի շրջանակում 0:6 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին։