Երբեք վերանորոգված չի եղել. Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհը անցանելի է

ՀՀ Տավուշի մարզում մեծ ծավալով շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ  համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հրապարակվել է Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջում։
Дорожно-транспортные работы в общине Ачаркут Тавушской области
Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհը վերանորոգվել է
Նշվում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:
«Տավուշի մարզում գտնվող զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Дорожно-транспортные работы в общине Ачаркут Тавушской области
Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհը վերանորոգվել է
Ավելի վաղ Ղալումյանը ծանոթացել էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Дорожно-транспортные работы в общине Ачаркут Тавушской области
Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհը վերանորոգվել է