ԵԱՏՄ–ի ոսկերչական իրերի վրա դրոշմների փոխադարձ ճանաչումն արդեն ընթացքի մեջ է. Վարդանյան

Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչները տեսչական այցեր են անցկացնում ԵԱՏՄ երկրներում՝ ոսկերիչների ու փորձարարական կազմակերպությունների աշխատանքի որակը ստուգելու համար:
Sputnik
Եվրասիական միության երկրների ոսկերչական իրերի վրա դրոշմների փոխադարձ ճանաչման գործընթացը նախապատրաստական փուլում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:
Արդեն շուրջ 40 հազար մարդ է գրանցվել Եվրասիական միության աշխատանքային համակարգում
Նա հիշեցրեց, որ ոսկերչական իրերի վրա դրոշմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել ու վավերացվել է միության  բոլոր երկրների կողմից և ուժի մեջ է մտել։
Այժմ ԵՏՀ ներկայացուցիչները տեսչական այցեր են անցկացնում ԵԱՏՄ երկրներում` դրոշմային կազմակերպությունների աշխատանքին ծանոթանալու համար (որոշ երկրներում դրանք պետական են, մյուսներում` ինչպես Հայաստանում, մասնավոր), ոսկերչական ընկերությունների հետ նրանց փոխգործակցությանը ծանոթանալու համար։
«Հենց որ բոլոր երկրները դրական գնահատական ստանան, դրոշմների փոխադարձ ճանաչումը ուժի մեջ կմտնի։ Մենք արդեն ստուգիչ այցեր ենք իրականացնել Հայաստան ու Բելառուս, սեպտեմբերին կլինենք Ղազախստանում, այնուհետև՝ Ղրղզստանում ու Ռուսաստանում»,– նշեց Վարդանյանը:
Նշենք, որ համաձայնագիրը թույլ կտա կրկնակի դրոշմներ չդնել ոսկու (պլատինի, արծաթի)՝ ԵԱՏՄ մի երկրից մյուսը ոսկերչական զարդեր արտահանելիս: Դա ազատում է լրացուցիչ ծախսերից և ժամանակ է խնայում։
Մոնղոլիան քննարկում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի հարցը․ նախագահ
Հայաստանը տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի ոսկերչական իրեր է արտահանում։ Մինչճգնաժամային 2019 թվականին արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 8 մլն դոլար, Բելառուս՝ գրեթե 1,6 մլն դոլար, Ղազախստանը` մոտ 800 հազար։ Հետխորհրդային այլ երկրներից դեպի Թուրքմենստան արտահանումը կազմել է մոտ 4 մլն, Տաջիկստան` 1,35 մլն: Իրացման ամենամեծ շուկան Էմիրություններն էին (մոտ 21 մլն): ԱՄՆ արտահանումը կազմել է մոտ 2,7 մլն դոլար, Գերմանիա՝ մոտ 500 հազար։