Աֆղանստանի ազգային դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը թալիբների դեմ պայքարի կոչ է արել

Աֆղանստանի ազգային հերոսի` «Փանջշերի առյուծի» որդին` Ահմադ Մասուդ կրտսերը, դիմել է Աֆղանստանի ժողովրդին՝ հայտարարելով, որ Ազգային դիմադրության ճակատը մինչև վերջ պայքարելու է թալիբների դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդ կրտսերը կոչ է արել աֆղանցիներին ապստամբել «Թալիբանի» կառավարման դեմ (արգելված է ՌԴ-ում և մի շարք երկրներում), հաղորդում է Al Arabiya-ն:
Իրանի ԱԳՆ–ն դատապարտում է թալիբների կողմից Փանջշեր նահանգի գրավումը
Մասուդն ընդգծել է, որ դիմադրության մարտիկները կմնան Փանջշերում և զինված պայքար կմղեն թալիբների դեմ: Ավելին, մարտական գործողությունները շարունակվում են նաև հիմա։ Մասուդի ընտանիքի որոշ անդամներ սպանվել են թալիբների կողմից։
Բացի այդ, իր տեսաուղերձում Մասուդը մատնանշել է «Թալիբանի» կառավարման հետ կապված վտանգները. դրանք երկրի միջազգային մեկուսացումն ու նրա սոցիալական ու տնտեսական դեգրադացիան են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել են Փանջշեր նահանգն իրենց հսկողության տակ վերցնելու մասին։