ԱԱԾ–ն էլեկտրոնային շտեմարանի հետ կապված պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տրամադրել գումարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը
Նշվում է, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք անբարեխիղճ մոտեցում են ցուցաբերել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանի տվյալների վերաբերյալ։
Դրա արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար։
Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց վարելահողեր է օտարել. ԱԱԾ–ն բացահայտել է
Դա անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ