Ըմբիշ Արթուր Սարգսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում

Ռուսաստանը ներկայացնող մարզիկն այս տարի արդեն նվաճել էր Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սարգսյանը հաղթել է Սերբիայի Մլադենովաց քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լյուբոմիր Իվանովիչի միջազգային մրցաշարում։
Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում և պարտության մատնել ադրբեջանցուն
Ռուսաստանը ներկայացնող մարզիկն այս տարի արդեն հասցրել էր դառնալ Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող: Նա հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում:
Արթուր Սարգսյանը ծնվել է 1998 թվականի մարտի 13-ին ՌԴ-ի Տվերի մարզի Կիմրի քաղաքում։ Նա Ռուսաստանի ըմշամարտի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ:
Նշենք, որ Լյուբոմիր Իվանովիչը, որի հիշատակին նվիրված է սերբական մրցաշարը, ծնվել է 1925-ում, մեծացել է գյուղական ընտանիքում:
Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
Մասնակցել է Հարավսլավիայի ազատագրման պարտիզանական շարժմանը ֆաշիզմի դեմ։ Եղել է ըմբշամարտի աշխարհի առաջատար մարզիչներից մեկը։
Նրա սաները նվաճել են օլիմպիական խաղերի 55 մեդալ, այդ թվում ՝ օլիմպիական 2 ոսկի, դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող։
Նրա հիշատակին նվիրված մրցաշարն անցկացվում է Սերբիայում ամեն տարի։
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը չեմպիոն դարձավ և եռագույնով պտտվեց դահլիճում. տեսանյութ