Սմարթֆոնի միջոցով կարելի է ինչով ասես վարակվել. ինֆեկցիոնիստ

Ինֆեկցիոնիստ Նատալյա Օչինսկայան նախազգուշացնում է, որ սմարթֆոնի վրա վտանգավոր մանրէներ են կուտակվում, և խորհուրդ է տալիս օրական գոնե մեկ անգամ մաքրել սարքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հեռախոսի մակերևույթին կարող են հսկայական քանակությամբ մանրէներ ապրել։ Այս մասին Փրայմին պատմել է բժիշկ-ինֆեկցիոնիստ Նատալյա Օչինսկայան՝ հիմնվելով Սյուրեյի համալսարանի հետազոտության արդյունքների վրա։
Ուհանում աշխատած վարակաբանը ներկայացրել է COVID-19-ի ծագման իր վարկածը
Հետազոտողները նմուշներ են վարցրել սովորական մարդկանց սմարթֆոններից և ապացուցել, որ սարքերը իսկական ջերմոց են ախտածին բակտերիաների համար:
«Հետազոտության շրջանակներում ստուգվել է սովորական մարդկանց 30 հեռախոս։ Պարզվել է, որ որոշ դեպքերում հեռախոսի վրա կարող են 18 անգամ ավելի շատ մանրէներ լինել, քան զուգարանակոնքի վրա։ Օրինակ՝ հեռախոսի վրա կարող են ապրել այնպիսի մանրէներ, ինչպիսին է սալմոնելլան, աղիքային ցուպիկը, ստրեպտոկոկները, ոսկեգույն ստաֆիլոկոկը և այլն»,-թվարկել է բժիշկը։
Ո՞ր երկրից են վիրուսները գալիս Հայաստան. գլխավոր վարակաբան
Այդ մանրէները կարող են մի շարք լուրջ հիվանդություններ առաջացնել։ Օրինակ՝ մաշկային և աղիքային վարակներ, թոքաբորբ և մենինգիտ։ Այդ պատճառով Օչինսկայան խորհուրդ է տալիս հեռախոսի արտաքին մակերևույթները մաքրել օրական առնվազն մեկ անգամ։
Դա անելու համար դուք կարող եք օգտագործել հակաբակտերիալ անձեռոցիկներ, ձեռքի հակամանրէային միջոցներ, ջրով բացված էթիլ սպիրտ, գաջեթների ախտահանման հատուկ միջոցներ: Դրանից առաջ հեռախոսը պետք է անպայման անջատել ցանցից։  Անհրաժեշտ է մշակել միայն հեռախոսի արտաքին մակերևույթը՝ տրորելու եղանակով, եզրափակել է նա:
Վայրկյանը մեկ` նոր սմարթֆոն․ չինական ընկերությունը նոր գործարան է բացում