Պետք է թույլ չտալ. ՆԱՏՕ-ում իրար են խառնվել ԵՄ բանակի ստեղծման հնարավորությունից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԵՄ զինված ուժերի ստեղծումը կարող է պառակտել Եվրոպան և դաշինքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիության բանակի ստեղծումը կարող է թուլացնել տրանսատլանտյան դաշինքը և պառակտել Եվրոպան։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ամեն ինչ դրան էր տանում»․ ՆԱՏՕ-ում կողմնորոշվել են Սև ծովի հարցում
«Ես ողջունում եմ Եվրոպայի կողմից պաշտպանության ոլորտում ավելի մեծ ներդրումը, բայց այն չպետք է փոխարինի ՆԱՏՕ-ին։ Անհրաժեշտ է պահպանել կապը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև»,–ասել է նա The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ։
Ստոլտենբերգի կարծիքով՝ Արևմուտքը բավարար ռեսուրսներ չունի, այդ պատճառով պետք է թույլ չտալ ՆԱՏՕ-ի տիրապետած գործառույթի կրկնօրինակումը։
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ-ի ռազմական կոմիտեի նախագահ Կլաուդիո Գրացիանոն կոչ էին արել կազմակերպության շրջանակներում հավաքագրել առնվազն հինգ հազար մարդ:
Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով