Ինչ գույնի մարզաշապիկով հանդես կգան մեր հավաքականի ֆուտբոլիստները Գերմանիայի հետ խաղում

Այսօրվա խաղում նույնիսկ ոչ ոքի արդյունքը մեր ընտրանուն հնարավորություն կտա մնալ առաջին տեղում արդեն հինգ խաղերից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Այսօրվա խաղում Գերմանիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ ծիրանագույն մարզաշապիկով։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Շտուտգարտի Մերսեդենս Բենց արենայում Աշխարհի 2022 թվականի ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Գերմանիայի և Հայաստանի հավաքականները։
Հավելենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական J խմբում չորս խաղերից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` ունենալով մեկ միավորի առավելություն երկրորդ տեղում ընթացող Գերմանիայի ընտրանու նկատմամբ։
Եվ այսօրվա խաղում նույնիսկ ոչ ոքի արդյունքը, անկախ խմբի մյուս խաղերի արդյունքներից, մեր ընտրանուն հնարավորություն կտա մնալ առաջին տեղում արդեն հինգ խաղերից հետո։
«Հայաստանի հավաքականը փորձելու է դիմել պրեսինգի». ի՞նչ են կանխատեսում գերմանական ԶԼՄ–ները