Դատապարտում եմ կառավարության ցանկացած զավթում. Գուտերեշն արձագանքել է Գվինեայի իրավիճակին

Գվինեայի իշխանությունները հայտարարել են, որ հարձակում եղել է, սակայն նախագահի թիկնազորը հետ է մղել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել Է Գվինեայում ենթադրյալ պետական հեղաշրջումը, կոչ արել անհապաղ ազատ արձակել երկրի նախագահին։ Գուտերեշն իրավիճակի վերաբերյալ գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Ես շատ ուշադիր հետևում եմ Գվինեայում տիրող իրավիճակին։ Ես վճռականորեն դատապարտում եմ կառավարության ցանկացած զավթում զենքի ուժով և կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Ալֆա Կոնդեին», - գրել է Գուտերեշը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ միջազգային ԶԼՄ-ների հրապարակումների՝ Գվինայում պետական հեղաշրջման փորձ է։
Կրակոցներ են հնչել Գվինեայի մայրաքաղաք Կոնրակիում գտվող նախագահական նստավայրի մոտակայքում։
Jeune Afrique պարբերականի տվյալներով՝ հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները, որոնք նաև բախում են ունեցել նախագահ Ալֆա Կոնդեի թիկնազորի հետ:
Ըստ տեղեկությունների՝ խումբը ղեկավարում է գնդապետ Մամադի Դումբույան, որը նախկինում ծառայել է Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնում։
Guinee News - ը հայտնել էր, որ ապստամբները ձերբակալել են նախագահ Ալֆա Կոնդեին: Ապստամբների առաջնորդը հայտարարել է կառավարության լուծարման, գործող Սահմանադրության չեղարկման և երկրի սահմանները փակելու մասին:
Սակայն Գվինեայի իշխանությունների տարածած հայտարարության համաձայն` Կոնդեի թիկնազորը հետ է մղել ապստամբների հարձակումը նստավայրի վրա։