ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պատվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցածի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը։
«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել են ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները»,- տեղեկացնում է Շիրինյանը։
Նրա խոսքով՝ վերանորոգված մարզադպրոցը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան։
Գրառմանը կից Շիրինյանը նաև վերանորոգման ընթացքը ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։