ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումն այսօր կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ զորավարժությունն անցկացվում է հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն։
Նշենք, որ «Զապադ-2021» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը: Կստուգվի միութենական պետության պաշտպանության համար երկու երկրների զինված ուժերի պատրաստակամությունը։