35-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` Հաղթանակ կամրջից նետվելով

Դեպքի վայր է մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ կամրջից ներտվել փորձող քաղաքացին 1986թ–ին ծնված Ա․ Պ․-ն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Այսօր երեկոյան ժամը 19։12-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կամրջից ներտվել փորձող քաղաքացին 1986թ–ին ծնված Ա․ Պ․-ն է։
Փրկարարներին հաջողվել է կանխել 35–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:
Շղթայական ավտովթար Երևանում, իրար են բախվել 6 մեքենա. կան վիրավորներ