ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները դարձել են Նովոսիբիրսկի մարզում անցկացվող «Միջազգային բանակային խաղերի» գավաթի վեցակի հաղթող «Ռազմական հետախուզության գերազանցություն» մրցույթում։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մրցույթի հինգ փուլերի արդյունքներով՝ Ռուսաստանի հավաքականը դարձավ մրցույթի բացարձակ հաղթող և 2021 թ. Միջազգային բանակային խաղերի գավաթակիր», - ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթի արդյունքներով երկրորդ տեղը կիսեցին Չինաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի հետախույզները:
Հիշեցնենք, որ 2021 թվականի «Միջազգային բանակային խաղերն» անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):
Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում է ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։