Լոռիում այրվել է 2200 հակ անասնակեր, անասնագոմում ծխահարվել է 250 ոչխար

Նոր Խաչակապ գյուղում կեսգիշերին բռնկված հրդեհը փրկարարները մարել են միայն այսօր` կեսօրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Այսօր գիշերը ժամը 02:23-ին Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ այրվել է գոմում կուտակած անսնակերը։
Դեպքի վայր են մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են այսօր 13։08-ին։
ԱԻՆ–ը հայտնում է, որ այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, հարակից անասնագոմում ծխահարվել է 250 ոչխար։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։
Մորեղբորը սպանած 25-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել